Գլխավոր Ավելին

Զինաիդա Ջնդոյանը՝ Թոքաբանների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ Զինաիդա Ջնդոյանը մասնակցել է Ամստերդամում կայացած Թոքաբանների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովին:

Գիտաժողովը համախմբել էր տարբեր երկրների մասնագետների՝ քննարկելու կլինիկական դեպքեր, ինչպես նաև շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումները։

Նշենք, որ գիտաժողովին մասնակցել են նաև Հայաստանի Թոքաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներ, որոնց թվում էր պրոֆեսոր Ջնդոյանը։

×
facebook sharing button facebook